Սիմոն Մարտիրոսյանն օլիմպիական ռեկորդ է սահմանել

Սիմոն Մարտիրոսյանն օլիմպիական ռեկորդ է սահմանել

PanARMENIAN.Net - Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը Տոկիոյում օլիմպիական ռեկորդ է սահմանել պոկում վարժությունում, տեղեկացնում է Armsport-ը։

109 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մարտիրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցման համար պատվիրել էր 190 կգ, որը և վստահությամբ կատարել է:

Երկրորդ մոտեցման համար Մարտիրոսյանը պատվիրել էր 195, որը հաջողությամբ ֆիքսելով՝ օլիմպիական ռեկորդ է սահմանել:

Երրորդ մոտեցման համար Սիմոնը պատվիրել էր 198 կգ, սակայն այս քաշը նրան չի տրվել:

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում պայքարը շարունակվում է:

 Ուշագրավ
«Ես հավաքականի ընտրության հարցում որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի»,-ասել է նա
Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում»
Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը
Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ
---