Սյունիքում հողամասերի օտարման աճուրդներում խախտումներ են եղել 4 օգոստոսի 2021 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի Ալվանք համայնքում հողամասերի օտարման աճուրդային գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք կազմակերպվել և անցկացվել են խախտումներով, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ալվանք համայնքի ղեկավարը, 2014-2016թթ. տարբեր ամիսներին, տվյալ պահին գործող «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված 2 հայտատու, գնային երկու առաջարկ ապահովելու նպատակով, իր բարեկամների, այդ թվում՝ եղբոր, քենակալի, վերջինիս որդիների օգտին կատարել է պաշտոնեական կեղծիք: Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ համայնքի ղեկավարն աճուրդը կայացած համարվելու և կոնկրետ մասնակցի հաղթող ճանաչված լինելու փաստը հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներառել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ և դրանք վավերացրել իր հետ հանցակցած անձանց ստորագրություններով: Աշխատակազմի ղեկավարն իր հերթին պայմանավորվածություն է ձեռք բերել համայնքի ղեկավարի հետ և, տեղյակ լինելով աճուրդների ձևական բնույթի մասին, կազմել և ստորագրել հողամասի աճուրդով վաճառքին մասնակցելու հայտերը: Արդյունքում՝ 0,5839 հա, 0,2330 հա, 0,8705 հա, 0,94325 հա, 0,2115 հա, 0,49575 հա, 0,68194 հա, 3,0 հա, 0,89407 հա և 1,8 հա հողամասերը, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, դուրս են բերվել համայնքի գույքային ֆոնդից և քաղաքացիաիրավական բնականոն շրջանառությունից: Համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ), իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաև՝ համայնքի ղեկավարի ազգականներին ու մտերիմներին՝ 10 անձանց, մեղադրանքներ են առաջադրվել՝ ՔՕ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (կատարողի հետ մեկտեղ հանցակից է համարվում օժանդակողը): Նախաքննությունն ավարտվել է, քրգործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |