Էրդողան. Թուրքիան մի երկիր է, որին ԱՄՆ չի կարող մենակ թողնել տարածաշրջանում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման Թուրքիա կժամանի ապրիլի 6-ին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրք վարչապետը հիշեցրել է, որ ինքը Բարակ Օբամային հրավիրել է մասնակցելու «Քաղաքակրթությունների ալյանս» երկրորդ համաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 7-ին Ստամբուլում: Էրդողանի խոսքով, ամերիկյան նախագահի այցը կարեւոր իրադարձություն է: «Թուրքիան մի երկիր է, որին ԱՄՆ չի կարող մենակ թողնել տարածաշրջանում»,- հայտնել է թուրք վարչապետը:



Բարակ Օբամայի Անկարա կատարելիք այցի օրակարգում ամերիկա-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցերն են, կիպրոսյան հիմնախնդիրը եւ Թուրքիայի ԵՄ մտնելու հարցը, գրում է Hurriyet Daily News թուրքական թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---