Շոյգու․ Ուղիղ ագրեսիայի դեպքում ՌԴ-ն կօգտագործի Տաջիկստանի և Ղրղզստանի բազաները՝ ՀԱՊԿ սահմանները պաշտպանելու

Շոյգու․ Ուղիղ ագրեսիայի դեպքում ՌԴ-ն կօգտագործի Տաջիկստանի և Ղրղզստանի բազաները՝ ՀԱՊԿ սահմանները պաշտպանելու

PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նշելով, որ Աֆղանստանում «Թալիբան» շարժումն ամբողջական վերահսկողություն է սահմանել Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմաններին, հայտարարել է, որ ուղիղ ագրեսիայի դեպքում ՌԴ-ն գործի կդնի Տաջիկստանի և Ղրղզստանի ռազմակայանները՝ ՀԱՊԿ սահմանները պաշտպանելու համար։

Շոյգուն հավելել է, որ թալիբները, որոնց շարժումն արգելված է ՌԴ-ում, խոստացել են չհատել սահմաններն ու չգրոհել սահմանակից տարածքները, գրում է «Կոմերսանտը»։

«Մեզ համար կարևոր է, որ Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանը թալիբների վերահսկողության տակ է»,-ասել է Շոյգուն երիտասարդական կրթական հավաքի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ օրերս «Թալիբանը» գրավել է Քունդուզը, որը «բավականին խոշոր և կարևոր կենտրոն է»։

Շոյգուն ասել է, որ ՀԱՊԿ երկրները ռուսական աջակցության կարիք ունեն աֆղանական ուղղությամբ։ Նա հավելել է, որ տվյալ դեպքում խոսքը ՌԴ ռազմական անվտանգության մասին է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---