ՊՆ ղեկավարը ներկայացրել է զորամիավորման նորանշանակ հրամանատարին

ՊՆ ղեկավարը ներկայացրել է զորամիավորման նորանշանակ հրամանատարին

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երկրորդ զորամիավորման ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումներին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել զորամիավորման նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար, ընդգծելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զորամիավորման ենթակա ստորաբաժանումները նախանշված ուղղություններում պատվով են կատարել առաջադրված մարտական խնդիրները:

Արշակ Կարապետյանը հաջողություն է մաղթել գնդապետ Վահրամ Գրիգորյանին, համոզմունք հայտնելով, որ զորամիավորումը, նորանշանակ հրամանատարի գլխավորությամբ, այսուհետ ևս հստակ կկատարի իր առջև դրված բոլոր, նախևառաջ՝ սահմանների լիարժեք պաշտպանության խնդիրները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---