ՄԱԿ-ը պահանջել է «Թալիբանից» անհապաղ դադարեցնել հարձակումը

ՄԱԿ-ը պահանջել է «Թալիբանից» անհապաղ դադարեցնել հարձակումը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը պահանջել է «Թալիբանից» անհապաղ դադարեցնել հարձակումն Աֆղանստանի կառավարության կողմից վերահսկվող տարածքների վրա։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

«Ես կոչ եմ անում «Թալիբանին» անհապաղ դադարեցնել հարձակումը և բարեխղճորեն բանակցել ի շահ Աֆղանստանի և նրա ժողովրդի»,-ասել է Գուտերեշը, գրում է «Վեդոմոստին»։

Ըստ նրա, «իրավիճակը երկրում դուրս է գալիս վերահսկողությունից»։

Նա հիշեցրել է, որ թալիբների և կառավարական ուժերի միջև մարտերի հետևանքով վերջին ամիսներին մոտ 241,000 մարդ ստիպված է եղել լքել տները։

Գուտերեշը շեշտել է, որ Աֆղանստանի անցումը «Թալիբանի» հսկողության տակ հատկապես սպառնում է կանանց իրավունքներին և անվտանգությանը։

Օգոստոսի 12-ին «Թալիբանը» հայտարարել է երկրի մեծությամբ երկրորդ՝ Քանդահար, քաղաքը գրավելու մասնի։ Բացի այդ թալիբները ևս 10 գավառի կենտրոն համարվող քաղաքներում են հաստատել իրենց վերահսկողությունը։

Իրավիճակն Աֆղանստանում կտրում սրվեց մայիսից, երբ ԱՄՆ-ն սկսեց դուրս բերել զորքերը երկրից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---