Քարվաճառում ՃՏՊ-ից 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել

Քարվաճառում ՃՏՊ-ից 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել

PanARMENIAN.Net - Քարվաճառում ՃՏՊ-ից 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նրանցից մեկը լեյտենանտ էր, իսկ մյուսը՝ սերժանտ:

«Օգոստոսի 13-ի երեկոյան տեղի ունեցած ՃՏՊ արդյունքում մահացել են լեյտենանտ Ղասանլի Էլդար Մուշֆիգ օղլուն և սերժանտ Ջաֆարով Անար Մուսթաղիմ օղլուն։ Փաստով ընթանում է հետաքննություն»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Քարվաճառում շրջվել էր Ադրբեջանի ԶՈւ ավտոմեքենան, որի արդյունքում 2 զինծառայող էր մահացել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---