Գյուղապետ․ Շուռնուխը կտրվել է մարզկենտրոնից, ամեն պահ ամեն ինչ կարող է լինել

Գյուղապետ․ Շուռնուխը կտրվել է մարզկենտրոնից, ամեն պահ ամեն ինչ կարող է լինել

PanARMENIAN.Net - Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը փակելուն, ասել է, որ արդյունքում Շուռնուխը կտրվել է մարզկենտրոնից։

«Եթե Գորիսի ու Կապանի մեջտեղի գյուղը, վերջին գյուղը Գորիս համայնքի Շուռնուխն է, ու եթե Շուռնուխը փակ է՝ մայրուղին չի աշխատելու։ Չգիտեմ հետո ինչ է լինելու»,- ասել է համայնքի ղեկավարը, գրում է «Փաստինֆոն»։

Արշակյանը տեղեկացրել է, որ հայ սահմանապահներն իրենց տեղում կանգնած են, գյուղի բնակիչներն էլ անցել են ինքնապաշտպանության, ևս իրենց տեղում են։

«Հասկանում են, որ պետք է զգույշ լինեն, ամեն պահ ամեն ինչ կարող է լինել, չենք հասկանում»,-ասել է նա։

Արշակյանը տեղեկացրել է, որ բանակցությունների վերսկսման մասին տեղեկություն չունի՝ հնարավոր էլ չէ իմանալ, քանի որ ճանապարհները փակ են, տեղաշարժը չի թույլատրվում։

«Անհանգստություն կա, որովհետև նման բան տեղի չէր ունեցել այսքան ժամանակ»,-ասել է նա։

Շուռնուխից գործող այլընտրանքային ճանապարհ այս պահին չկա։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հավելելով, որ փաստը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---