Փաշինյան․ 3777 զոհ ունենք՝ այն թիվն է, ում մահը հաստատված է վկայականով

Փաշինյան․ 3777 զոհ ունենք՝ այն թիվն է, ում մահը հաստատված է վկայականով

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ 44-օրյա պատերազմի զոհերի նոր թիվ է հրապարակել։

«Ունենք 3777 զոհ, որոնցից 3702-ը զինվորական, 75-ը՝ քաղաքացիական, անհետ կորած անձանց թիվը 243 է»,- ասել է նա։

Օգոստոսի 24-ին ԱԺ-ում ունեցած ելույթում Փաշինյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ունի 3773 զոհ և 243 անհետ կորած:

Օգոստոի 24-ի և օգոստոսի 26-ի թվերի միջև տարբերությունը Փաշինյանը բացատրել է նրանով, որ ԴՆԹ նույնականացումներ են եղել և ինքը հրապարակում է այն թվերը, որոնք հաստատված են մահվան վկայականներով։

Վարչապետը նշել է նաև, որ տեղյակ է, որ խմբակցությունների հետ հանդիպմանը ԳՇ պետի տեղակալը այլ թիվ է ներկայացրել։

«Եթե այլ թիվ է ներկայացրել, թող գա, ինձ գրավոր զեկուցի իր ասած թիվը և հիմնավորի»,-ասել է նա։

ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին ելույթից հետո «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը նշել էր, որ այլ հանդիպումներում խմբակցությանը զոհերի այլ թիվ է ներկայացվել, մոտ 200 անձի տարբերությամբ։ Նա հորդորել էր ճշտել և հստակ պարզաբանել զոհերի թիվը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---