Նախարար․ Covid-19-ով վարակվածների համար կարող է ծավալել մինչև 2700 մահճակալ27 օգոստոսի 2021 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կառավարության նիստում անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակային իրավիճակին, հայտարարել է, որ Covid-19-ով վարակվածների համար նախատեսված 1500 մահճակալից 1143-ն արդեն զբաղված է։ Նա հավելել է, որ պատրաստ են ծավալելու մինչև 2600-2700 մահճակալ։ Նա ասել է` պետությունն ամեն ինչ անում է, որ մահճակալները համալրվեն, բայց մասնագետները սահմանափակ են։ Նախարարը հայտնել է, որ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է 700 վարակակիր։ Անդրադառնալով պատվաստումների ընթացքին՝ Ավանեսյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 26-ին 7114 պատվաստում է արվել, իսկ ընդհանուր առմամբ՝ 267,504։ Ըստ Ավանեսյանի, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող պահանջը, ըստ որի բոլոր տնտեսվարողները պետք է 14-օրը մեկ աշխատակիցների ՊՇՌ թեստի պատասխանները ներկայացնեն, կնպաստի պատվաստվել ցանկացողների թվի կտրուկ աճին: Օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 261 դեպք, որոնցից 225 593-ն` առողջացած, 4796-ը` մահվան ելքով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |