Լիլիթ Մկրտչյանին մեկ քայլ է բաժանում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսից20 մարտի 2009 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի կանանց անհատական առաջնության վերջին փուլում հաղթեց ռուսաստանցի Մարինա Ռոմանկոյին եւ, հավաքելով 8,5 միավոր, ՌԴ մեկ այլ ներկայացուցիչ Եկատերինա Կովալեւսկայի հետ եզրափակեց հիմնական 11 փուլերը որպես առաջտար: Լիլիթ Մրկրտչյանը Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարի ռուսաստանցի Եկատերինա Կովալեւսկայի հետ թայ-բրեքում, որը տեղի կունենա այսօր: Մյուս հայ շախմատիստուհիներից հաղթանակ են տարել Ս.Անդրեասյանը եւ Ա.Հայրապետյանը, որոնք պարտության են մատնել ռուս Տ.Ստեպանովային ու Իտալիայի ներկայացուցիչ Օլգա Զիմինային: Ն.Աղինյանն ու Լ. Գալոյանը վերջին փուլում պարտվել են: Տեղի կունենան նաեւ բրոնզե մրցանակի համար խաղերն ու հաջորդ աշխարհի առաջնության որակավորման խաղերը: Նշենք, որ հայ շախմատիստուհիներից հաջորդ աշխարհի առաջնության ուղեգիր կստանա միայն Լիլիթ Մկրտչյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |