Զինված հարձակում՝ «Երևան մոլի» բանկերից մեկի մասնաճյուղի վրա․ Հանցագործը վնասազերծվել է

Զինված հարձակում՝ «Երևան մոլի» բանկերից մեկի մասնաճյուղի վրա․ Հանցագործը վնասազերծվել է

PanARMENIAN.Net - Զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը գազային ատրճանակով մտել է Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մեջ գործող բանկերից մեկի մասնաճյուղ և զենքի սպառնալիքի տակ հափշտակել մի կապոց գումար, տեղեկացնում է է Shamshyan.com-ը։

Տեղում անվտանգության աշխատակիցները, քաղաքացիներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի ու ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները վնասազերծել են քաղաքացուն, ով տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

Կողոպտիչը եղել է բժշկական դիմակով, գլխարկով և ակնոցով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հափշտակված գումարն անցնում է 100 մլն դրամից, սակայն վերջնական գումարի չափը պարզվում է։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---