Նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիր կա

Նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիր կա

PanARMENIAN.Net - Նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիր է առաջացել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով: Այդ մասին հայտնել են ոստիկանությունից, տեղեկացնում է Արմենպրեսը։

Վերջին շրջանում քաղաքացիների կողմից ահազանգեր են հնչում, որ Հայաստանի անձնագրային և վիզաների վարչության տարբեր բաժանմունքների աշխատակիցներ նոր անձնագիր ստանալու համար դիմողներին տեղեկացնում են, որ նոր անձնագրեր չկան, և պետք է սպասել 1 ամիս այն ստանալու համար:

Այլ մանրամասներ ոստիկանությունից չեն հայտնել, սակայն խոստացել են խնդրի առնչությամբ պաշտոնական հաղորդագրություն տարածել:

Անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---