Զոհված զինծառայողի հայր․ Երեխուս գերեզմանի քարերը քանդել են, նկարը՝ գետնին գցել31 օգոստոսի 2021 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել են 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները: Հարազատները բողոքի ակցիա են իրականցնում կառավարության մոտ։ Զոհված զինծառայողի հայր Ռոման Գևորգյանն ասել է․ «Իմ երեխան ձեր երեխանա, ձեր երեխու շիրիմը պղծել են ու դա վարչապետի հրամանով»։ Նա կոչ է արել բոլորին հավաքվել հրապարակում, գրում է «Փաստինֆոն»։ «Պետք է պատասխան տա այն հրաման տվողը, որ Եռաբլուրում այսօր հերոսների գերեզման է քանդում։ Ես մտել եմ, տեսել եմ երեխուս գերեզմանի քարերը չկան, քանդել են, նկարը գետնին ընկած ա, սրբապղծություն է»։ Զինծառայողի հորը հրավիրել են ոստիկանության բաժին, վերջինս պնդել է՝ կներկայանա ու կվերադառնա Հանրապետության հրապարակ, Կառավարության շենքի մոտ։ «Մեր երեխեքը էսօր եռաբլուրում չեն կարողանում քնեն։ Մենակ թուրքը կարա տենց բան անի»,- ասել է Գևորգյանը։ Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր․ ««ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ավարտվել է 2020թ․-ի 44-օրյա պատերազմում զոհված և պանթեոնում հողարկավորվածների շիրմաքարերի ձևի ընտրության քվեարկությունը, որին մասնակցել են զոհվածների եւ զինվորական պանթեոնում հուղարկավորվածների հարազատները»։ ՊՆ-ն հրավիրել էր արդյունքների ամփոփման և վերջնական հայտարարի գալու համար քվեարկության մասնակիցներին ընդհանուր հավաք-ժողովի։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |