Արոնյանը կրկին հաղթել է Մամեդյարովին՝ դուրս գալով Aimchess US Rapid-ի կիսաեզրափակիչ

Արոնյանը կրկին հաղթել է Մամեդյարովին՝ դուրս գալով Aimchess US Rapid-ի կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Aimchess US Rapid առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկին հաղթել է ադրբեջանցի շախմատիստ Շախրիյար Մամեդյարովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։

Արոնյան-Մամեդյարով երկրորդ հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով։ Ադրբեջանցի շախմատիստը դուրս է մնացել պայքարից։

Քառորդ եզրափակիչի առաջին օրը Լևոն Արոնյանը հաղթել էր Շախրիյար Մամեդյարովին 3։1 հաշվով։

Կիսաեզրափակչում Արոնյանը կխաղա աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---