Հիլարի Քլինթոնը արժեզրկու՞մ է մարդու իրավունքների վերաբերյալ Պետդեպարտամենտի Զեկույցը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նոր Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը թերահավատությամբ է վերաբերվում մարդու իրավունքների վերաբերյալ Պետդեպարտամենտի Զեկույցին, գրում է The Washington Post թերթը: «Որոշ ընկերներ» հոդվածի հեղինակը, Քլինթոնը շարունակում է արժեզրկել եւ քայքայել Միացյալ Նահանգների` մարդու իրավունքների պաշտպանության դիվանագիտական ավանդույթը: Ասիա իր առաջին օտարերկրյա շրջագայության ժամանակ նա արհամարհանքով էր վերաբերում Չինաստանի կոմունիստական կառավարությանը առնչվող մարդու իրավունքների խնդրի բարձրացմանը` նշելով, որ «այդ հարցերը չեն կարող բախվել» տնտեսական, անվտանգության կամ բնապահպանական խնդիրների հետ»:



Անցած շաբաթ Մերձավոր Արեւելք եւ Եվրոպա կատարած այցի ժամանակ նա արժեզրկեց Պետդեպարտամենտի` ամերիկյան երկու խնդրահարույց դաշնակիցներին` Եգիպտոսին եւ Թուրքիային առնչվող զեկույցը: Նահանգների` Եգիպտոսի վերաբերյալ փետրվարի 25-ին հրապարակած վերջին զեկույցի համաձայն` 2008թ. «մարդու իրավունքների նկատմամբ կառավարության վերաբերմունքը շարունակում էր մնալ վատ, եւ բոլոր ոլորտներում առկա էին լուրջ չարաշահումներ»: Այն վկայակոչում էր անվտանգության ուժերի կողմից կտտանքների կիրառումը եւ մամուլի, ասոցիացիների եւ կրոնի ազատության սահմանափակումը: Այդ եզրակացությունների վերաբերյալ Քլինթոնին հարցեր տրվեցին Եգիպտոսում` Շարմ Էլ-Շեյխում, ալ-Արաբիա արբանյակային ցանցին տված հարցազրույցի ժամանակ: Նրա պատասխանը վատթարացող իրադրության վերաբերյալ մտահոգության որեւէ արտահայտում չէր պարունակում: «Մենք այդ զեկույցները հրապարակում ենք բոլոր երկրների վերաբերյալ,- ասել է նա:- Հուսով ենք, որ այն կընդունվի այն ոգով, որով առաջարկվել է, որ մենք բոլորս էլ կատարելագործման հնարավորություն ունենք: Զեկույցը ոչ մի կապ չունի նախագահ Մուբարաքի ԱՄՆ կատարելիք այցի հետ»,- ասել է Պետքարտուղարը Al Jazzera հեռուստաալիքին տված հարցազրույցում:



Ինչ վերաբերում է մարդու իրավունքների հետ կապված դրությանը Թուրքիայում, ապա, Պետքարտուղարի խոսքով, ոչ մի քաղաքական գործիչ չի ցանկանում, որպեսզի մամուլը քննադատի իրեն»: «Ընդհանուր առմամբ, կարծում ենք Թուրքիան վիթխարի առաջընթաց է գրանցել խոսքի ազատության եւ կրոնի ու մարդու իրավունքների ազատության ուղղությամբ, եւ մենք հպարտ ենք դրանով»,- ընդգծել է Քլինթոնը Անկարայում:



Պետդեպարտամենտի զեկույցում Թուրքիայում եւ Եգիպտոսում մարդու իրավունքների հետ կապված դրությունն անցյալ տարվա համեմատ վատթարացել է: «Նվազագույնի հասցնելով զեկույցում հիշատակված փաստերը` տկն. Քլինթոնը վատ ծառայություն է մատուցում իր իսկ գերատեսչությանը եւ հաղորդագրություն է ուղարկում ողջ աշխարհի պետությունների ղեկավարներին, որ իրենց չարաշահումները լրջորեն են ընդունվելու ԱՄՆ վարչակազմի կողմից»,- ընդգծում է The Washington Post-ը:



Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտնել էր, որ մարդու իրավունքների վերաբերյալ Պետդեպարտամենտի զեկույցի` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղին նվիրված հատվածում չի արտացոլում Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---