ԱՄՆ ցանկանում է Երեւանին ու Անկարային օգնել համաձայնության գալու անցյալի իրադարձությունների շուրջ

PanARMENIAN.Net - Ամերիկա-թուրքական հարաբերություններում նոր պատմական դարաշրջան է բացվել: Այդ մասին ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյմս Ջոնսոնի հետ հանդիպումից հետո հայտնեց Թուրքիայի վարչապետի` արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ահմեդ Դավութօղլուն: Ինչպես նա նշեց, հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ ԱՄՆ Կոնգրեսի օրակարգի մեջ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ներմուծման հարցը: «Ես չեմ կարող ասել, թե արդյոք ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման փոխել է իր դիրքորոշումը 1915թ. իրադարձությունների հարցում: Այդ հարցը կարող է քննարկվել պատմության տեսակետից, բայց այն չպետք է խոչընդոտի ամերիկա-թուրքական եւ հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը»,- հայտնեց թուրք վարչապետի խորհրդականը` ավելացնելով, որ ոչինչ չի կարող ստվեր գցել Օբամայի այցին Թուրքիա:



Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Մայկ Համմերն իր հերթին հրաժարվեց հաստատել, որ հանդիպման ընթացքում կողմերը կոնկրետ քննարկել են Հայոց ցեղասպանության հարցը: «Բանակցությունները կենտրոնացել էին հիմնականում այն բանի վրա, որ ԱՄՆ ցանկանում է Երեւանին ու Անկարային օգնել համաձայնության գալու անցյալի իրադարձությունների շուրջ: Կարեւոր է, որպեսզի կողմերը բաց եւ անկեղծ երկխոսություններ վարեն իրենց անցյալի մասին: Ներկայումս մենք ցանկանում ենք սերտ համագործակցել Անկարայի ու Երեւանի հետ այն առանցքային հարցերում, որոնց հետ նրանք բախվում են տարածաշրջանում»,- հայտնեց Մայկ Համմերը, հաղորդում է World Bulletin-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---