Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են սկսել![]() 3 սեպտեմբերի 2021 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են սկսել։ Երկու երկրի զինծառայողները զորավարժություններ են անցկացնում ըստ ռազմական գործակցության մասին համաձայնագրի, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Թուրք և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների հիմնական նպատակը «մարտական գործողությունների պայմաններում երկու երկրների բանակների փոխգործակցության բարելավումն է, հրամանատարների մոտ ռազմական որոշումներ կայացնելու ունակությունների և ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացումը»։ Զորավարժությունները ներառում են նաև ստորջրյա գրոհ և ստորջրյա պաշտպանություն։ Երկկողմ համատեղ զորավարժությունները կտևեն մինչև սեպտեմբերի 12-ը։ Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում, որոնց հաճախականությունը 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ավելացել է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |