Արգենտինան «Սպուտնիկ V»-ի կողմնակի ազդեցության մասին զեկույց է հրապարակել

Արգենտինան «Սպուտնիկ V»-ի կողմնակի ազդեցության մասին զեկույց է հրապարակել

PanARMENIAN.Net - Արգենտինան զեկույց է հրապարակել կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V»-ով պատվաստումների կողմնակի ազդեցության մասին։ Զեկույցում տեղեկություններ կան այդ երկրում կիրառվող բոլոր պատվաստանյութերի կողմնակի ազդեցության մասին։

Արգենտինայում կորոնավիրուսի դեմ պատվաստումներում կիրառում են ռուսական «Սպուտնիկ V»-ն, բրիտանա-շվեդական AstraZeneca-ն և չինական Sinopharm-ը։

Զեկույցը հիմնված է հուլիսի վերջի տվյալների վրա։ Առավել տարածված են երկրում «Սպուտնիկ V»-ն, բրիտանա-շվեդական AstraZeneca-ն՝ կիրառվել է 11․37 մլն և 11․1 մլն դեղաչափ համապատասխանաբար։ Sinopharm-ի դեպքում կիրառվել է 9․7 մլն դեղաչափ, գրում է ՌԲԿ-ն։

Զանգվածային պատվաստումների 7 ամսում գրանցվել է 50, 400 հաղորդում կողմնակի ազդեցության մասին կամ 156․8 դեպք 100,000 պատվաստման կտրվածքով։ Խոսքը ESAVI (Events Supposedly Attributable to Vaccination or Immunization) դեպքերի մասին է, երբ կողմնակի ազդեցություն է գրանցվել պատվաստանյութի ներարկումից հետո, թեև պարտադիր չէ, որ դա պատճառահետևանքային կապ ունենա։ Ծանր դեպքերը, երբ հոսպիտալացման կարիք է եղել, կազմել են 1.99%՝ 1000 դեպք։

Կողմնակի ազդեցության մասին զեկույցների մեծ մասը ստացվել է «Սպուտնիկ V»-ի վերաբերյալ։

Կողմնակի ազդեցությունների 72%-ը գրանցվել է կանանց մոտ, իսկ բողոք ունեցողների միջին տարիքը կազմել է 42․4 տարի` երկու սեռերի դեպքում էլ։

«Սպուտնիկ V»-ից կողմնակի ազդեցությունը հիմնականում արտահայտվել է

Գլխացավի կամ մկանային ցավերի տեսքով (136․2 դեպք` 100,000-ի կտրվածքով),

Թեթև տենդի կամ մկանային և հոդային ցավերի տեսքով (128․5 դեպք` 100,000-ի կտրվածքով),

Առանց տենդի տեղային ռեակցիայի տեսքով (26․9 դեպք` 100,000-ի կտրվածքով),

Բարձր ջերմության (16․5 դեպք` 100,000-ի կտրվածքով),

Ներարկման տեղում ցավի զգացողությամբ (11․4 դեպք` 100,000-ի կտրվածքով) և այլն։

«Սպուտնիկ V»-ի դեպքում ամենահազվադեպ կողմնակի ազդեցությունը եղել է․

- տեղային ադենոպատիան՝ լիմֆատիկ հանգույցների մեծացում (0․83 դեպք` 100,000-ի կտրվածքով),

- անաֆիլաքսիան՝ ծանր ալերգիկ ռեակցիան տարբեր ախտանիշներով (0․10 դեպք` 100,000-ի կտրվածքով),

- մետաղանման համը բերանի խոռոչում՝ (0․08 դեպք` 100,000-ի կտրվածքով),

- հիպերտերմիան ՝ (0․05 դեպք` 100,000-ի կտրվածքով)։

Նաև 9 դեպք է գրանցվել, որոնք դասվել են անորոշների շարքին՝ կապը ներարկման հետ չի հաստատվել։

Արգենտինան գրանցել է «Սպուտնիկ V»-ին 2020-ի դեկտեմբերին։

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել