Ծառուկյանը վերընտրվել է ՀԱՕԿ նախագահ![]() 9 սեպտեմբերի 2021 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովում Գագիկ Ծառուկյանը միաձայն ընտրվել է ՀԱՕԿ նախագահ։ «Մարզաշխարհում շատ բան ունենք անելու, չպետք է այսօր ասենք՝ արել, վերջացրել ենք։ Դա շատ քիչ է։ Հիմնական արդյունքները մեր մարզաշխարհի՝ մարզիչների, մարզիկների քրտնաջան աշխատանքի արդյունքն են»,- նշել է ՀԱՕԿ նորընտիր նախագահը, գրում է Aysor.am-ը։ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել մարզաշխարհի ներկայացուցիչներին ու կարևորել սպորտի զարգացմանն ուղղված շարունակական քայլերը։ «Հնարավորություն կա՝ պայքարելու, ավելի շատ մեդալներ բերելու համար։ Պատրաստ եղել եմ, միշտ պատրաստ եմ միասնական աշխատելու և ամեն տարի մեդալների գույնը փոխելու համար։ Հաջողությունն ու հաղթանակը միասնության և արդարության մեջ է, սպորտում ծանոթ-բարեկամով չեն գործում, չենք էլ գործել»,- ասել է նա։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |