ԼՈՆԴՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հարավկովկասյան միջխորհրդարանական խորհրդի ստեղծման եւ համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել օրերս Լոնդոնում: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը` ամփոփելով հունիսի 27-ից հուլիսի 1-ը Լոնդոնում կայացած Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպման արդյունքները: Նրա խոսքերով, հուշագրում ամրագրված է երեք երկրների խորհրդարանների համագործակցության պատրաստակամությունը, տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդման կարեւորությունը, առկա հիմնախնդիրների եւ հակամարտությունների լուծման անհրաժեշտությունը, համամարդկային արժեքների արմատականացումը: Թորոսյանը նշել է, որ Խորհրդի կազմի մեջ կմտնեն 10 հոգի, որից երեքը կլինեն մշտական, իսկ մյուսները` ընտրովի: Ինչպես նշել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը, Խորհուրդի կողմից ընդունված որոշումները պարտադիր չեն լինի խորհրդարանների համար, սակայն կարող են հիմք ծառայել յուրաքանչյուր երկրի կողմից համապատասխան քայլերի կատարման համար: Թորոսյանի խոսքերով, խորհրդարանականների հաջորդ հանդիպումը կկայանա ընթացիկ տարվա աշնանը եւ նվիրված կլինի հարավկովկասյան երկրների խորհրդարանների ինտեգրմանը Եվրոպա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---