Դանիայում չեղարկել են կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները․ 83%-ը պատվաստված են

Դանիայում չեղարկել են կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները․ 83%-ը պատվաստված են

PanARMENIAN.Net - Դանիայի իշխանությունները սեպտեմբերի 10-ից չեղարկել են բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում։ Այդ մասին հայտնել է Դանիայի ռադիոն։

Չեղարկվել է դիմակներ կրելու պահանջը և միջոցառումների մասնակիցների քանակի սահմանափակումը, գրում է «Վեդոմոստին»։

Ըստ Դանիայի առողջապահության նախարարության, բնակչության 83%-ն ամբողջական պատվաստում է ստացել կորոնավիրուսի դեմ։

Covid-19-ը այլևս չի դիտարկվում որպես «հանրության համար կրիտիկական» հիվանդություն և այժմ որակվում է որպես «վտանգավոր հիվանդություն»։ Ոսւտի սահմանափակումները չեղարկվել են։ Նման որոշում է կայացրել առողջապահության նախարար Մագնուս Հոյնիկեն՝ հիմնվելով Կոպենհագնեի թագավորական հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների գծով պրոֆեսոր Յենս Լունդգրենի խորհրդատվության վրա։

«Սահմանափակումները կորցնում են ուժը։ Պատվաստանյութերը պանդեմիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց դարձան, ուստի լուրջ հիվանդությունների զարգացման ռիսկը նվազել է։ Կորոնավիրուսն այլևս խնդիր չէ հասարակության մակարդակով»,-ասել է Լունդգրենը։

Առաջին սահմանափակումները սահմանվել էին Դանիայում 2020-ի մարտի 11-ին։

Պանդեմիայի մեկնարկից ի վեր Դանիայում գրանցվել է հիվանդության 350,000 դեպք, որից ապաքինվել է 338,000-ը, մահացել՝ մոտ 2600-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---