Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի անհատական առաջնության արծաթե մրցանակակիրն է21 մարտի 2009 - 00:27 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է թայ-բրեքը Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանի ու ՌԴ ներկայացուցիչ Եկատերինա Կովալեւսկայի միջեւ: Հայ շախմատիստուհին սպիտակներով տանուլ տվեց ռուսաստանցի Եկատերինա Կովալեւսկային: Այդպիսով, Լիլիթ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի անհատական առաջնության արծաթե մրցանակակիրը: Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության հաղթող դարձավ ռուս Եկատերինա Կովալեւսկայան: Բրոնզե տիտղոսակիրը ռուս շախմատիստուհի Նատալյա Պոգոնինան է, որը հաղթեց վրացուհի Մայա Լոմինեիշվիլիին: Հիշեցնենք, որ Մկրտչյանը վերջին 11-րդ փուլում կարեւոր հաղթնակ տարավ ռուս Մարինա Ռոմանկոյի հանդեպ: Արդյունքում Մկրտչյանն ու Կովալեւսկայան հավաքեցին 8,5-ական միավոր եւ խաղարկեցին թայ-բրեք: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |