Արոնյանը «Ամբեր-2009»-ի միանձնյա առաջատարն է21 մարտի 2009 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը շախմատի «Ամբեր-2009»-ի 18-րդ մրցաշարի 6-րդ փուլում կրկին հաղթեց, այս անգամ ուկրաինացի Սերգեյ Կարյակինին եւ, հավաքելով 8 միավոր, միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանը, ինչպես եւ նախկին փուլում նորվեգացի Կարլսենի հետ, միավորները կիսեց Կարյակինի հետ «կույր շախմատի» պարտիայում եւ հաղթեց ռապիդում, այդպիսով գրանցելով ընդհանուր առմամբ 1,5-0,5 հոշվով հաղթանակ: «Ամբեր-2009»-ի 7-րդ փուլում Արոնյանն իր ուժերը կչափի ռուս գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկի հետ: 6-րդ փուլի պարտիաները. «կույր շախմատ»` Կամսկի-Կրամնիկ-0,5:0,5 Անանդ-Ռաջաբով-1:0 Արոնյան-Կարյակին-0,5:0,5 Իվանչուկ-Վան Յուէ-0:1 Լեկո-Տոպալով-1:0 Կարլսեն-Մորոզեւիչ-1:0: «Ռապիդ»` Կրամնիկ-Կամսկի-0,5:0,5 Ռաջաբով-Անանդ-0:1 Կարյակին-Արոնյան-:1 Վան Յուէ-Իվանչուկ-0,5:0,5 Տոպալով-Լեկո-0,5:0,5 Մորոզեւիչ-Կարլսեն-0,5:0,5: Դասավորությունը 6 փուլերից հետո` Արոնյան-8 միավոր, Անանդ, Կրամնիկ-7,5, Կարլսեն, Մորոզեւիչ-6,5, Կամսկի, Լեկո, Տոպալով-6 միավոր, Ռաջաբով-5 միավոր, Կարյակին, Վան Յուէ-4,5, Իվանչուկ-4 միավոր: Խաղարկային օրերն են մարտի 14, 15, 16, 17, 19, 20, 21,. 22, 24, 25, 26-ը: Հանգստյան օրերն են մարտի 18-ն ու 23-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |