Պերմի համալսարանում հրաձգության հետևանքով 8 մարդ է զոհվել․ Կան վիրավորներ![]() 20 սեպտեմբերի 2021 - 14:23 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պերմի պետական համալսարանում զինված երիտասարդը կրակ է բացել, որի հետևանքով, ըստ նախնական տվյալների, 8 մարդ է զոհվել, մոտ 20 վիրավոր կա։ Այդ մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն, գրում է ՌԻԱ Նովոստին։ Կրակողը ևս վիրավորվել է, նրան բերման են ենթարկել։ Հանցագործն առնվազն 30 կրակոց է կատարել, ենթադրաբար, Huglu 12 հարթափող հրացանից, որն օրինական գնել է մայիսին։ ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել է, որ հարձակվողը նույն հաստատության առաջին կուրսի ուսանող Տիմուր Բեկմանսուրովն է, գրում է ՏԱՍՍ-ը։ Ուսանողների և դասախոսների մի մասը փակվել է լսարաններում։ Ոմանք, դատելով համացանցում տարածվող կադրերից, փորձել են փրկվել՝ դուրս ցատկելով պատուհաններից։ Քրգործ է հարուցվել։ Photo. TASS ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |