Փոխվարչապետ․ Գազի գնի վերաբերյալ դեռևս հստակություն չկա

Փոխվարչապետ․ Գազի գնի վերաբերյալ դեռևս հստակություն չկա

PanARMENIAN.Net - Գազի գնի վերաբերյալ դեռևս հստակություն չկա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա հավելել է, որ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, իսկ արդյունքի մասին կտեղեկացնեն առաջիկայում, գրում է «Փաստինֆոն»։

«Կարծում ենք, որ մեզ մոտ գազի գնի հետ կապված հավասարակշռված իրավիճակ է: Այս ուղղությամբ հսկայական աշխատանք է արվել վերջին երկու տարում: Սակագնի ձևավորման հարցում կա բացարձակ փոխադարձ համաձայնություն եւ փոխըմբռնում»,-ասել է Մհեր Գրիգորյանը։

Ավելի վաղ ԱԺ-ում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ բանակցությունները գազի գնի պահպանման շուրջ են ընթանում, չնայած, որ «Գազպրոմը» պնդում է, որ եկամտաբերության չափը իրենց չի բավարարում։

Վերջին օրերին Եվրոպայում գազի գնի ռեկորդային բարձր գին էր հաստատվել՝ հասնելով 800 դոլարի 1000 խմ դիմաց։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---