ԱԺ-ում արտահերթ է. Ընդդիմադիրները լքել են դահլիճը24 սեպտեմբերի 2021 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, որի մեկնարկին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն մասնակցելու դրան։ Խմբացությունների անդամները հեռացել են դահլիճից։ ԱԺ արտահերթի օրակարգում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծերը։ Ընդդիամդիր պատգամավորները հայտարարել են, որ օրակարգում ընդգրկված հարցերը համահունչ չեն երկրում ստեղծված իրավիճակին: ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նաև նշել է, որ այսօր օրակարգ է բերվել մի հարց, որն, իրենց գնահատմամբ, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը և ՍԴ որոշման պահանջներին։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն ասել է, որ օրակարգում ընդգրկված համայնքների խոշորացման հարցի ընտրությունը խիստ քաղաքական է և անցանկալի ՏԻՄ ղեկավարներին հեռացնելու նպատակ ունի։ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծով առաջարկվում է 441 համայնքի միավորման արդյունքում ձևավորել 37-ը: Գործընթացն ավարտելուց հետո Հայաստանում կլինի 77 համայնք և Երևանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է |