«Հրանտ Դինքի սպանությունը» փաստագրական ֆիլմը կցուցադրվի գերմանական ARTE հեռուստաալիքով

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Քյոլնի Լյուդվիգի թանգարանում կցուցադրվի Օսման Օքքանի եւ Զիմոնե Զիտեի «Հրանտ Դինքի սպանությունը. Հայերը Թուրքիայում» WDR/ARTE ստուդիայի արտադրության 80-րոպեանոց փաստագրական ֆիլմը: Ֆիլմի ցուցադրությանը ներկա է լինելու Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը:



Ինչպես հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները, ֆիլմի ցուցադրությունից հետո Երլանգենի համալսարանի դոկտոր-պրոֆեսոր Խաչիկ Րաֆֆի Գազերի եւ Օսման Օքքանի մասնակցությամբ քննարկում կանցկացվի: Ֆիլմի քննարկումը տեղի կունենա WDR-ում ARTE խմբագրության ղեկավար Զաբինե Ռոլլբերգի նախագահությամբ:



Մարտի 24-ին ARTE հեռուստաալիքով «Թուրքական ԵՄ. Երազանքը եւ հայկական հարցը» ծրագրի շրջանակներում կկայանա «Հրանտ Դինքի սպանությունը» ֆիլմի հեռուստապրեմիերան:



Ֆիլմի պրեմիերան կայացել է մարտի սկզբին Նյուրնբերգում Թուրքիա-Գերմանիա կինոփառատոնին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---