Հարոյանն 1-ին հայ ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դարձել Լա Լիգայում![]() 27 սեպտեմբերի 2021 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը գոլի հեղինակ է դարձել իսպանական Լա Լիգայի 7-րդ տուրում։ Նա առաջին հայ ֆուտբոլիստն է, որը գոլ է խփել իսպանական Լա Լիգայում, ասվում է Լա Լիգայի Twitter-ի միկրոբլոգում։ Հարոյանը գոլի հեղինակ է դարձել «Ռայո Վալյեկանոյի» հետ հանդիպման 24-րդ րոպեին՝ հավասարեցնելով խաղի հաշիվը: Խաղն ավարտվել է 3։1 հաշվով, հօգուտ «Ռայո Վալյեկանոյի»։ «Կադիսը» 7 տուրերից հետո վաստակած 6 միավորով 14-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։ Հարոյանը «Կադիսի» կազմը համալրել է 2021-ի մայիսին։ Պայմանագիրը նախատեսված է 2021-22 մրցաշրջանների համար։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |