Ցուցարար․ ՊՇՌ թեստն արժեր 15-20,000 դրամ, հիմա դարձել է 6000-7000 դրամ՝ կոռուպցիոն ռիսկեր են եղել

Ցուցարար․ ՊՇՌ թեստն արժեր 15-20,000 դրամ, հիմա դարձել է 6000-7000 դրամ՝  կոռուպցիոն ռիսկեր են եղել

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա է։ Հավաքված քաղաքացիները հանդիպում են խնդրելու նախարարի հետ։ Հարցադրումները կապված են պարտադիր պատվաստման, ամսական 2 անգամ վճարովի ՊՇՌ թեստավորման և դրա հետևանքով մարդկանց ապօրինի և անհիմն աշխատանքից ազատելու հետ։

Քաղաքացիները պնդել են, որ այսօր՝ նախարարի հրամանի ուժի մեջ մտնելուց առաջ, որոշ ընկերություններ նաև բիզնես նպատակներով, ՊՇՌ թեստավորման արժեքը նվազեցրել են։ «Մենք նաև եկել ենք իրենց աջակցելու։ Նախարարությունը չգիտի, որ մինչև այժմ ՊՇՌ թեստավորումն արժեր 15-20 հազար դրամ, հիմա կախարդական ձևով դարձել է 6000-7000 դրամ։ Սա նշանակում է, որ այս նախարարության շենքում մեծ կոռուպցիոն ռիսկեր են եղել։ Եթե կար հնարավորություն 20,000 դրամանոցը մեկ օրում դարձնել 7000 դրամ, ո՞ւմ գրպանն է գնացել հարկատուների գումարը, ո՞վ է յուրացրել։ Թող պատասխանատվության ենթարկեն»,-ասել է ակցիայի մասնակիցը, գրում է «Փաստինֆոն»։

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշել է, որ ՀՀ-ում, որտեղ գործազրկության բարձր աստիճան է, մարդկանց սպառնում են աշխատանքից ազատել։

«Սա նշանակում է, որ պետությունը անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս քաղաքացիներին»,- ասել է հավաքվածներից մեկը։

Առողջապահության նախարարի հրամանով հոկտեմբերի 1-ից աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ՝ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք, իսկ հակացուցումների դեպքում՝ տեղեկանք։ ՊՇՌ թեստը աշխատողն անում է իր հաշվին, իսկ հետազոտությունը պետք է արված լինի առավելագույնը 72 ժամվա ընթացքում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---