Լեւոն Արոնյան հաղթանակ է տարել ադրբեջանցի շախմատիստի հանդեպ

PanARMENIAN.Net - Հայ գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը շախմատի «Ամբեր-2009» 18-րդ մրցաշարի 8-րդ փուլում կրկին հաղթանակ է տարել ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովի հանդեպ: Արոնյանը Ռաջաբովին հաղթել է «կույր» շախմատի պարտիայում եւ միավորները կիսել ռապիդում` այդպիսով գրանցելով գումարային հաղթանակ 1,5-0,5 հաշվով: 8 փուլից հետո Հայաստանի ներկայացուցիչը 10 միավորով նորվեգիացի շախմատիստ Մագնուս Կարլսենի հետ կիսում է 2-3-րդ տեղերը: 10,5 միավորով առաջատար է աշխարհի չեմպիոն Վիշի Անանդը, որը հաղթանակ է տարել Վլադիմիր Կրամնիկի հանդեպ:



Մարտի 24-ին «Ամբեր-2009»-ի 9-րդ փուլում Արոնյանն ուժերը կչափի ռուս գրոսմեյստեր Ալեքսանդր Մորոզեւիչի հետ:



8-րդ փուլի պարտիաներն են.



«Կույր» շախմատ.



Անանդ Կրամնիկ 1:0

Արոնյան Ռաջաբով 1:0

Կամսկի Կարյակին 0,5:0,5

Լեկո -Վան Յուէ 0,5:0,5

Կարլսեն Տոպալով 1:0

Իվանչուկ Մորոզեւիչ 1:0



«Ռապիդ»



Կրամնիկ -Անանդ 0,5:0,5

Ռաջաբով -Արոնյան 0,5:0,5

Կարյակին - Կամսկի 1:0

Վան Յուէ - Լեկո - 0,5:0,5

Տոպալով - Կարլսեն 0,5:0,5

Մորոզեւիչ - Իվանչուկ 0,5:0,5



Դրությունը 8 փուլից հետո. Անանդ 10,5; Արոնյան, Կարլսեն 10; Կրամնիկ 9,5; Լեկո 8,5; Կամսկի, Մորոզեւիչ, Տոպալով 7,5; Իվանչուկ,Կարյակին, Ռաջաբով 6,5; Վան Յուէ - 5,5:



Խաղարկային օրերն են մարտի 14-ը, 15-ը, 16-ը, 17-ը, 19-ը, 20-ը, 21-ը, 22-ը, 24-ը, 25-ը, 26-ը: Հանգստյան օրերն են մարտի 18-ը եւ 23-ը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---