Նախարար․ Նայելով Փաշինյանի լուսանկարին՝ հիշում եմ, որ պետք է լինեմ ազնիվ, անաչառ

Նախարար․ Նայելով Փաշինյանի լուսանկարին՝ հիշում եմ, որ պետք է լինեմ ազնիվ, անաչառ

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, մեկնաբանելով՝ ինչու է իր աշխատեսնյակում փակցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, ասել է, որ նայելով դրան՝ հիշում է, որ պետք է լինել ազնիվ, անաչառ։

Ըստ արդարադատության նախարարի՝ պետության ղեկավարի լուսանկարը երկրի խորհրդանիշն է, գրում է «Փաստինֆոն»։

«Աշխատանքային գործունեության ժամանակ, նայելով լուսանկարին, հիշում եմ, որ պետք է լինեմ ազնիվ, անաչառ և պահպանեմ այն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը: Խոհրդանիշներն ինձ օգնում են հիշել այն արժեքները, ինչի համար ես աշխատում եմ»,-ասել է Անդրեասյանը:

Դիտարկմանը, որ Սահմանադրության մեջ գրված չէ, որ երկրի ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է, նախարարն արձագանքել է. «Ամեն ինչ չէ, որ մենք անում ենք՝ Սահմանադրության մեջ գրված է: Հաճախ կան որոշակի ներքին մղումներ, ցանկություններ, որոնք անում ես ոչ թե սահմանադրությունից բխելով, այլ՝ քո արժեհամակարգից ելնելով: Այն ինչ արգելված չէ, թույլատրված է»։

Նա հավելել է, որ իր համար սա նաև անձնական դիրքորշում է՝ երկրի խորհրդանիշների հանդեպ:

2018-ին Նիկոլ Փաշինյանը և իր կողմնակիցները բոլոր պետական հաստատություններից հեռացնում էին այդ պահին դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի լուսանկարները։ Նրանք հայտարարում էին, որ նախագահի, վարչապետի կամ որևէ պաշտոնյայի նկար չպետք է լինի ՀՀ սիմվոլների կողքին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---