2022-ից Սևանի հարակից համայնքները կաթիլային ոռոգման կանցնեն․ Ծրագիրը հաստատվել է

2022-ից Սևանի հարակից համայնքները կաթիլային ոռոգման կանցնեն․ Ծրագիրը հաստատվել է

PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների» 2022–ի տարեկան ծրագիրը, ըստ որի հարակից համայնքներում կներդրվի կաթիլային ոռոգման ցանց։

Նախատեսվում է, որ դա հնարավորություն կտա իրականացնել արդյունավետ ոռոգում սակավ ջրային ռեսուրսներով` նվազեցնելով ոռոգման նպատակով ջրի բացթողումը Սևանից, գրում է Sputnik Արմենիան։

Ծրագրով նախատեսվում է նաև 2022-ին Սևանա լճի առափնյա տարածքի մոտ 2400 հանգստի ու սննդի օբյեկտներում կոյուղու և կենցաղային հոսքաջրերի կենսաբանական մաքրման կայաններ կառուցել և շահագործման հանձնել։

2022-ին նախատեսվում է նաև «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համար անհրաժեշտ տեխնիկա գնել` ջրածածկ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքների համար։

Նախատեսվում է Սևանա լճում իրականացնել մշտադիտարկում` դրա ջրհավաք ավազանի գետերի աղտոտվածության, ջրհավաք ավազանում` հիդրոկենսաբանական և հիդրոօդերևութաբանական, ինչպես նաև` ստորերկրյա ջրերի աղտոտվածության։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---