Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն կանեն Նախիջևանում![]() 4 հոկտեմբերի 2021 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Թուրքիան հոկտեմբերի 5-8-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում։ «Անխախտելի եղբայրություն -2021» զորավարժության մեկնարկի մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Փինար Քարան։ Ըստ նրա, դրա նպատակը գործակցության և համակարգման զարգացումն է Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի միջև, գրում է Interfax.az-ը։ «Մենք կշարունակենք սատարել մեր ադրբեջանցի եղբայրներին բոլոր միջոցներով, ինչպես մինչ օրս»,- ասել է նա։ Խոսելով Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության մասին՝ Քարան ասել է, որ «ուշադիր հետևում են տարածաշրջանային իրադարձություններին»։ Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում, որոնց հաճախականությունը 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ավելացել է։ Իրանի բանակը զորավարժություններ է անցկացնում երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանին սահմանակից տարաշքում։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է Իրանում զորավարժությունների անցկացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը` նշելով որ Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններին զորավարժության անցկացումը ինքնիշխանության հարց է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |