Պուտինն ու Ալիևը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Պուտինն ու Ալիևը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և երկկողմ կապերը։

Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ, գրում է ՏԱՍՍ-ը` Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը հղումով։

«Ընդգծելով ադրբեջանա-ռուսական երկկողմ բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը տարբեր ոլորտներում՝ պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել կապերի հեռանկարների մասին։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև իրավիճակը տարածաշրջանում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---