ԱՄՆ եւ Իրանի դիվանագետները կարող են հանդիպել Մոսկվայում մարտի 27-ին23 մարտի 2009 - 18:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ՊետԴեպարտամենտը հաստատել է, որ մարտի 27-ին ամերիկյան դիվանագետներից մեկը Մոսկվայում կայցելի Շանհայի Համագործակցության Կազմակերպության (ՇՀԿ) ղեկավարների հանդիպումը, եւ չի բացառել Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորությունը, իսկ Իրանը ՇՀԿ դիտորդի կարգավիճակ ունի:Մոսկվա կմեկնի Հարավային եւ Միջին Ասիայի գծով պետքարտուղարի ներկայացուցիչ Պատրիկ Մունը: ԱՄՆ-ն ՇՀԿ անդամ չի հանդիսանում, բայց Մունը հրավիրվել է մասնակցելու հատուկ հանդիպմանը` նվիրված Աֆղանստանի հանդեպ քաղաքականությանը: «Մեր ներկայացուցչի` հանդիպմանը մասնակցելու պատճառն այն է, որ այն նվիրված է Աֆղանստանին եւ նրան, թե ինչպես կարելի է այնտեղ բարելավել իրադրությունը տեղում, բարելավել կոորդինացիան եւ հասկանալ, թե ինչպես մենք կարող ենք առավել օգնել Աֆղանստանի ժողովրդին»,- ասել է ՊետԴեպարտամենտի ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը: Նրա խոսքով, Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպումը հատուկ չի ծրագրվել, բայց, «ոչ մի արտասովոր բան չի պատահի, եթե դիվանագետները հանդիպեն, եւ ով գիտի` դրանից ինչ կստացվի»: Իրանի ներկայացուցիչները հրավիրվել են Աֆղանստանի վերաբերյալ համաժողովին, որը կկայանա ԱՄՆ նախաձեռնությամբ մարտի 31-ին Հաագայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |