Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է խմբագիր Մուրատովին և լրագրող Ռեսսեին

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է խմբագիր Մուրատովին և լրագրող Ռեսսեին

PanARMENIAN.Net - Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ռուսական «Նովայա գազետայի» խմբագիր Դմիտրի Մուրատովին և ամերիկաբնակ ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսսեին։

Կոմիտեն նշել է նրանց «ջանքերը, ուղղված կարծիքի ազատ արտահայտման պաշտպանությանը, ինչը պարտադիր պայման է ժողովրդավարության և կայուն խաղաղության համար», գրում է ՌԻԱ Նովոստին։

Կրեմլը շնորհավորել է Մուրատովին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ լրագրողը հետևողականորեն աշխատում է իր գաղափարներին համահունչ, հավատարիմ է դրանց, տաղանդավոր է և խիզախ։

Մուրատովը 3-րդ ռուսաստանցին է, որն արժանանում է խաղաղության Նոբելյան մրցանակի՝ առաջինը ստացել է Անդրեյ Սախարովը, երկրորդը՝ ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։

Photo. REUTERS/GETTY
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---