23 մարտի 2009 - 20:28 AMT
Հրապարակվել է «Հարավային Կովկասի երկրները միջնադարյան քարտեզներում` Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան»
Printinfo Art Books եւ Լոնդոնի Կոմիտասի Ինստիտուտը հրապարակել են Ռուբեն Ղալիչյանի «Հարավային Կովկասի երկրները միջնադարյան քարտեզներում` Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան» գիրքը, որում ներկայացված են Հայաստանի, Վրաստանի եւ Արրանի (Կովկասյան Ալբանիա, ներկայիս Ադրբեջան) միջնադարյան քարտեզները: Գիրքը հիմնված է միջնադարյան քարտեզների վրա, որոնք պահվում են խոշոր եվրոպական գրադարաններում, ինչպես նաեւ Երեւանի, Ստամբուլի, Թեհրանի գրադարաններում:

Գրքում հեղինակը ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում 82 քարտեզ, որոնցում տարածաշրջանի այլ երկրների հետ միասին պատկերված է Հայաստանը: Ռուբեն Ղալիչյանի խոսքով, Հայաստանի նման հաճախ պատկերումը միջնադարյան քարտեզներում պայմանավորված է նրանով, որ դա առաջին երկիրն էր, որը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն, ինչպես նաեւ Նոյյան Տապանի մասին բիբլիական պատմությամբ, հաղորդում է Կոմիտասի Ինստիտուտը: