Նախարար. Կովիդից ևս մեկ ծննդկան է մահացել

Նախարար. Կովիդից ևս մեկ ծննդկան է մահացել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսից ևս մեկ ծննդկան է մահացել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշել է, որ Covid-19-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ են հղիություն պլանավորողների և հղիների համար։ Նախարարը հավելել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը պաշտպանում են հղիներին։

«Ցավոք, Covid-19-ից ևս մեկ ծննդկան է մահացել: Եվ չնայած մեր մասնագետների գործադրած հսկայական ջանքերին, չհաջողվեց փրկել երիտասարդ կնոջ կյանքը»,-գրել է նա:

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Covid-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումները, որտեղ նշվում է, որ հղիությունը պատվաստման հակացուցում չէ. հղիները ներառվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբերում: Խորհուրդ չի տրվում հետաձգել հղիության պլանավորումը կամ էլ պատվաստման պատճառով ընդհատել հղիությունը: Եթե հղին պատվաստվել է առանց տեղեկացված լինելու հղիության մասին, ապա պատվաստումն անվտանգ է մոր և պտղի առողջության համար և հղիությունն ընդհատելու ցուցում չէ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---