ԶԼՄ․ Կրակոցներ Բեյրութում՝ 3 զոհ կա14 հոկտեմբերի 2021 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Կրակոցներ են հնչել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, որտեղ ցույցի էին դուրս եկել շիաների «Հարաքեթ Ամալ» կուսակցության կողմնակիցները։ 3 մարդ է զոհվել, կան նաև վիրավորներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Լիբանանի ազգային NNA լրատվական գործակալությանը հղումով։ Տեղի ԶԼՄ-ները հայտնել են, որ ինտենսիվ կրակոցները դեռ շարունակվում են։ Լիբանանի բանակի ներկայացուցիչները զգուշացրել են, որ զինվորականները կրակ են բացելու ցանկացած զինյալի ուղղությամբ, իսկ քաղաքացիական անձանց խնդրել են հեռանալ Բեյրութի փողոցներից և խուսաթել տնից դուրս գալուց։ Այժմ Լիբանանի բանակի ուժերը որոնում են կրակ բացած անձանց, պատահարի վայրում զրահատեխնիկա է հայտնվել։ Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում էին հեռացնել դատավոր Թարեք Բիթարին, որի վարույթում է գտնվում Բեյրութի նավահանգստում 2020-ին տեղի ունեցած պայթյունի գործը։ Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |