Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Եռաբլուր

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Եռաբլուր

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ան Լյույոն այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։ Դեսպանն այդ մասին գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Եռաբլուրում ես հարգանքի տուրք մատուցեցի Հայաստանի ֆրանսիական համալսարանի զոհված ուսանողների և բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվեցին մարտերում: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված զինվորների ընտանիքներին: Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված կողմերի ջանքերին», - նշված է դեսպանի գրառման մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---