Չինաստանն առաջարկել է դոլարը փոխարինել նոր արտարժույթով

PanARMENIAN.Net - Չինաստանի մոնետար իշխանություններն առաջարկել են համաշխարհային ֆինանսական համակարգի բարեփոխման ծրագիր, որն ենթադրում է միջազգային պահուստային արժույթի ստեղծում: Համաշխարհային ֆինանսական համակարգի բարեփոխման ծրագրում, որը ստորագրել է ԿԲ-ի ղեկավար Չժոու Սյաոչուանը, ոչինչ չի ասվում դոլարի մասին, սակայն մի քանի անգամ քննադատվում է այժմյան համակարգը, որտեղ ամերիկյան արտարժույթն իշխում է շուկայում, գրում է «The Financial Times»-ը:



Ըստ Չինաստանի Կենտրոնական բանկի տվյալների, Միջազգային պահուստային արտարժույթ կարող են ծառայել փոխառության հատուկ իրավունքները (SDR)` հանդիսանալով ԱՄՀ-ի արհեստական վճարման միջոց, որը կապված է արժույթների զամբյուղին եւ շրջանառության մեջ է դրվել 1969 թվականին:



Այժմ SDR-ն ակտիվորեն չի կիրառվում համաշխարհային տնտեսության մեջ եւ կապակցված է չորս արժույթների` դոլարին, եվրոյին, բրիտանական ֆունտին եւ ճապոնական յենային: Չինաստանն առաջարկում է ընդլայնել արժույթների բազան, որոնց հետ կապակցված է SDR-ը:



Նոր համաշխարհային արժույթի շրջանառաման գաղափարն արդեն մի քանի ամիս է ինչ քննարկվում է: Այս գաղափարի կողմնակիցն է նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որն առաջարկեց «եվրասը»: Շատ զարգացող երիրներ, որոնք արժույթի զգալի պաշարներ ունեն, այդ թվում Ռուսաստանն ու Չինաստանը, պահում են իրենց խնայողությունները դոլարային արժեթղթերի մեջ: Ամերիկյան արժույթի փոխարժեքի նվազումը հանգեցրեց նրան, որ նվազեցին նաեւ պաշարները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---