Մարմնամարզիկ Դավթյանը կարող է չմասնակցել ԱԱ-ին․ Covid-19-ի թեստը դրական է![]() 16 հոկտեմբերի 2021 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Վահագն Դավթյանը հնարավոր է չմասնակցի Աշխարհի առաջնությանը: Հայաստանից մեկնելիս Դավթյանի Covid-19-ի թեստը եղել է բացասական, սակայն Ճապոնիա հասնելուն պես Հանեդա օդանավակայանում նա կրկին թեստավորվել է և թեստը եղել է դրական։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիամ։ Նշվում է, որ Դավթյանը ոչ մի ախտանշան չունի և իրեն շատ լավ է զգում, սակայան նրան մեկուսացրել են Տոկիոյում: «Այս պահին ՀՄՖ-ն և Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի Դավթյանից ևս մեկ անգամ covid-19 թեստ վերցնեն, քանի որ մենք համարում ենք այդ թեստի պատասխանը սխալ, սակայն նրանք դեռ հրաժարվում են կրկին թեստավորել:Այս ԱԱ-ն ոչ պատշաճ կերպով է կազմակերպված»,-ասվում է գրառման մեջ; Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |