Մուտքն ԱՄՆ կթույլատրվի միայն ԱՀԿ հաստատած պատվաստանյութերով պատվաստվածներին16 հոկտեմբերի 2021 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Մուտքն ԱՄՆ կթույլատրվի միայն ԱՀԿ հաստատած պատվաստանյութերով ամբողջական պատվաստում անցածների համար։ Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 8-ից, հայտնում է BBC-ն՝ Սպիտակ տանը հղումով։ Ըստ նոր կանոնների, ամբողջական պատվաստում ստացած անձինք պետք է ներկայացնեն ԱՄՆ ուղևորությունից 72 ժամ առաջ արված կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան։ ԱՄՆ իշխանությունները ճանաչում են միայն այն պատվաստանյութերը, որոնք ընդգրկված են ԱՀԿ ցուցակում կամ ԱՄՆ Դեղամիջոցների և սննդի որակի սանիտարական հսկողության վարչության ցանկում։ Դա նշանակում է, որ մուտքն ԱՄՆ բաց է այն անձանց համար, որոնք պատվաստվել են բրիտանական արտադրության AstraZeneca, Pfizer, ամերիկյան Moderna և Johnson & Johnson, ինչպես նաև չինական Sinovac և Sinopharm պատվաստանյութերով։ Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր աշխարհում վարակվել է մոտ 40 մլն մարդ, մահացել է ավելի քան 4․8 մլն-ն։ Մահացու ելքով դեպքերի քանակով առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ ավելի քան 721,500 մահ։ Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |