Երեւանում անց է կացվում երկրաշարժի արձագանքման միջազգային խաղարկային վարժանք

PanARMENIAN.Net - 2009 թ. մարտի 24-26-ը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը - Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունն իրականացնելու են INSARAG-ի` (Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբ) երկրաշարժի արձագանքման խաղարկային վարժանք:

Ծրագրի իրականացմանն աջակցել են Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը (SDC) եւ Տեխնիկական աջակցության գերմանական ընկերակցությունը (GTZ):

Ինչպես այսօր վարժանքի բացման ժամանակ հայտարարել է Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, նման միջազգային խաղարկային վարժանքն ուղղորդված է աղետների դեպքում համագործակցությանը, ջանքերի համախմբմանը եւ համակարգմանը` մարդկանց փրկելու մեթոդների առավել կատարելագործման նպատակով: «Պատահական չէ, որ նման վարժանք կազմակերպվում է Հայաստանում, որտեղ տարերային աղետների վտանգը չափազանց մեծ է: Այն մեր փրկարարներին հնարավորություն է տալիս համագործակցելու տարբեր երկրներից իրենց գործընկերների հետ», - ասել է նա:

Պաշտոնական բացմանը ներկա են եղել ՄԱԿ-ի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան, ԱԻ նախարար Մհեր Շահգելդյանն ու ՀՀ փրկարար ծառայության տնօրեն գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պարտականությունները կատարող Բուշրա Հալեպոտան մատնանշել է հնարավոր երկրաշարժերին լավ նախապատրաստվելու եւ համակարգման, ինչպես ազգային, այնպես էլ միջազգային արձագանքման առումով, գործուն մեխանիզմներ ունենալու, մարդկանց հայտնաբերման եւ փրկման, երկրաշարժի հետեւանքների վերացման ուղղությամբ անհապաղ եւ արդյունավետ գործողություններ ապահովելու անհրաժեշտությունը:

Վարժանքը նպատակ ունի բարձրացնել պետական կառավարման - տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկությունը INSARAG-ի կողմից աղետներին արձագանքելու մեթոդաբանության վերաբերյալ, ինչպես նա- փորձարկելու միջազգային - ազգային արձագանքողների համակարգումն ու համագործակցությունը այնպիսի խոշոր աղետների ժամանակ, ինչպիսին երկրաշարժն է:



Վարժանքին մասնակցելու են 22 երկրների աղետների կառավարման հարցերով զբաղվող ղեկավարներ - USAR-ի թիմեր, ՄԱԿ-ի տարբեր գործակալություններ իրենց տեղական գործընկերների հետ, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններ - համապատասխան հաստատությունների արտակարգ իրավիճակներով զբաղվող ղեկավարներ:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---