Հաղպատ տանող ճանապարհը հիմնանորոգվել է

Հաղպատ տանող ճանապարհը հիմնանորոգվել է

PanARMENIAN.Net - Ավարտվել են Հ-25‚ Մ6-Հաղպատի պատմական հուշարձան 5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Մինչ նորոգումը ճանապարհի ասֆալտբետոնե պատվածքն անմխիթար վիճակում էր, կողային առուներ չկային, ճանապարհը կահավորված չէր, գոյություն ունեցող եզրապատերը կիսաքանդ էին, արհեստական կառուցվածքները՝ լցված, քարաթափման վտանգ կար։

Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով։ Այս ճանապարհը զբոսաշրջային կարևոր ուղի է‚ և հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը, նշում են «Ճանապարհաին դեպարտամենտ» հիմնադրամից։

Կապալառու կազմակերպությունը՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ն‚ իրականացրել է հողային աշխատանքներ, որոշ հատվածներում կատարվել է հանույթ, վերականգնվել է ջրահեռացման համակարգը, տեղադրվել է ճանապարհի նոր պատվածք, Հաղպատ բնակավայրում կառուցվել են մայթեր, կատարվել են նաև այլ աշխատանքներ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---