ՀԱԿ 9% համաշխարհային առեւտրի անկում է կանխատեսում

PanARMENIAN.Net - Համաշխարհային առեւտրական կազմակերպությունը (ՀԱԿ) կանխատեսում է, որ 2009թ. աշխարհում առեւտրի ծավալները կընկնեն 9%-ով, ինչն այդ ցուցանիշի ամենամեծ անկումը կլինի Երկրորդ աշխարհամարտից հետո: Այդ մասին ասվում է ՀԱԿ պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:



ՀԱԿ կարծիքով, գլոբալ տնտեսական ճգնաժամը ամենամեծ հարվածը կհասցնի զարգացած երկրների առեւտրին, նրանք կկորցնեն իրենց առեւտրաշրջանառության 10%: Պակաս հարուստ երկրներում, կանխատեսման համաձայն, առեւտրի ծավալները կկրճատվեն 2-3%-ով:



ՀԱԿ ղեկավար Պասկալ Լամին հայտարարել է, որ ճգնաժամի դեմ պայքարի լավագույն միջոցը պայքարն է պրոտեկցիոնիզմի դեմ: Հենց դրան է նա կոչ արել «մեծ քսանյակի» պետությունների առաջնորդներին, որոնք ապրիլի 2-ին գագաթաժողովի կհավաքվեն Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Նա զգուշացրել է, որ գլոբալ ճգնաժամի պայմաններում որոշ երկրներ գնալով ավելի հաճախ են դիմում իրենց շուկաների փակմանը, ինչը, ըստ ՀԱԿ ղեկավարի, հղի է վտանգավոր հետեանքներով:



ՀԱԿ տվյալներով, 2008թ. ընթացքում համաշխարհային առեւտրի ծավալները աճել են 8%-ով, բայց կազմակերպության փորձագետները գտնում են, որ ճգնաժամն ամբողջ ծավալով սկսվեց արդեն անցյալ տարվա ամառանը, եւ տարվա երկրորդ կեսին սկսեց վատթարանալ:



2007թ., երբ համաշխարհային ֆինանսների խնդիրները դեռ նոր էին սկիզբ առնում, գլոբալ առեւտրաշրջանառության աչը կազմեց 6%:



Որոշ փորձագետներ ավելի վաղ ենթադրում էին, որ գլոբալ տնտեսական կապերի թուլացումը զարգացած երկրների հետընթացը պակաս վտանգավոր է դարձրել զարգացած տնտեսությունների համար: Բայց, ինչպես նշում են ՀԱԿ մասնագետները, «պարզվեց, որ այդպես տեղի չի ունենում»:



Չնայած դրան, ՀԱԿ արդեն նշում է համաշխարհային տնտեսության որոշ դրական հայտանիշները. նրա տվյալներով, այս տարվա փետրվարին առաջին անգամ մի քանի ամսվա ընթացքում Չինաստանից, Սինգապուրից, Թայվանից եւ Վյետնամից ապրանքի արտահանման ծավալները աճել են:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---