114 մլն դրամ ԿԳՄՍՆ-ին` սպորտային հատկացումների համար

114 մլն դրամ ԿԳՄՍՆ-ին` սպորտային հատկացումների համար

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարությունը 114 մլն դրամ ֆինանսական աջակցություն կստանա աշխարհի և Եվրոպայի առաջնություններին նախապատրաստվելու և մրցաշրջանը եզրափակելու նպատակով։ Հատկացման մասին որոշումը կայացվել է գործադիրի նիստում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2020-ին ևս նմանատիպ որոշում է կայացվել, որի նպատակն է աջակցել պրոֆեսիոնալ մարզիկներին, որպեսզի նրանք ավելի լավ նախապատրաստվեն միջազգային մրցումներին և ավելի մեծ նվաճումներ ունենա։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իր հերթին նշել է, որ սպորտային նպաստի տրամադրման շարունակականության անհրաժեշտություն է առաջացել, ինչը կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավմանը։

Սպորտային նպաստը հատկացվում է Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, ՀՀ հավաքական թիմերի անդամներին և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքականի մարզիչներին ու բժիշկներին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---