ՌԴ-ն թույլատրել է կերակրող մայրերին պատվաստել «Սպուտնիկ V»-ով

ՌԴ-ն թույլատրել է կերակրող մայրերին պատվաստել «Սպուտնիկ V»-ով

PanARMENIAN.Net - Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կերակրող մայրերին հանել է այն անձանց ցանկից, ում հակացուցված է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով պատվաստումը։ Համապատասխան փոփոխությունը կատարվել է հոկտեմբերի 15-ին։

Ցուցումների նոր տարբերակում ասվում է, սակայն, որ կերակրող կանանց թվում «Սպուտնիկ V»-ի կիրառման մասին կլինիկական տվյալներ չկան և հայտնի չէ, թե արդյոք կարող են պրեպարատի գործող նյութերը ներթափանցել կրծքի կաթի մեջ, գրում է Interfax-ը։

«Պատվաստման մասին որոշում կայացնելուց առաջ կերակրող մայրը պետք է գնահատի ռիսկերն ու տվյալ պատվաստման օգուտը»,-ասվում է փաստաթղթում։

Հուլիսի 20-ին ԱՀԿ-ն թարմացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ իր հրահանգները՝ նշելով, որ անցկացված ուսումնասիրությունների նախնական արդյունքները ցույց են տվել, որ կերակրող մայրերի պատվաստումը կորոնավիրուսի դեմ սպառնալիք չի հանդիսանում երեխաների համար։ Հունիսի 25-ին ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրեց հղիների պատվաստումը «Սպուտնիկ V»-ով։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---