Ադրբեջանում պահեստազորի հավաք է անցկացվում![]() 25 հոկտեմբերի 2021 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ից Ադրբեջանում մեկնարկել է պահեստազորի հավաքը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Հավաքների հիմնական նպատակն է պահեստազորի զինծառայողների մարտական պատրաստականության, գիտելիքների և հմտությունների բարձրացումը, գրում է Sputnik Ադրբեջանը։ Զորավարժությունների ընթացքում զինապարտները ոչ միայն կկարողանան կատարելագործել նախկինում ստացած հմտությունները, զինվորական որակավորումն ու փորձը, այլ նաև կծանոթանան ադրբեջանական բանակում առկա զենքի և զինտեխնիկայի արդիական նմուշներին, կուսումնասիրեն դրանց շահագործման կանոնները։ Պահեստազորի հավաքը կտևի մինչև նոյեմբերի 6-ը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |